Մղարթում գյուղապետ է ընտրվել ուսուցչուհին

Լոռու մարզի Մղարթ համայնքում հունվարի 24-ին կայացած գյուղապետի ընտրություններին հաղթել է ուսուցչուհի Արմինե Մամաջանյանը: Այս մասինNEWS.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Ընտրություններին 358 ընտրողներից մասնակցել է միայն 217-ը: Թեկնածուներից Արմինե Մամաջանյանը ստացել է 174 ձայն, իսկ Հրաչյա Սուքիասյանը՝ 8, անվավեր է ճանաչվել 35 քվեաթերթիկ:

Նշենք, որ երկու թեկնածուներն էլ ՀՀԿ-ականներ են:

Հիշեցնենք, որ Մղարթի գյուղապետ Վաչագան Նավասարդյանը 2015թ.-ի նոյեմբերին մահացել է:

 

 

 

Աղբյուրը` http://news.am/arm/news/307999.html