Ավտովթար Կոտայքի մարզում. 29-ամյա վարորդը Nissan Pathfinder-ով արագաչափի մոտ վթարի է ենթարկվել և կողաշրջված վիճակում հայտնվել ձնակույտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում 29-ամյա Վաղարշակ Ավետիսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում իր վարած Nissan Pathfinder մակնիշի 11 ՍՕ 355 համարանիշի ավտոմեքենայով արագաչափի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձնակույտի մեջ: Ինչպես դեպքի վայրի հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնը, իսկ հետո ճոպաններով մեծ դժվարությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Աղբյուրը` © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/01/24/75353/