Շուշանիկ Բախշյանին տեղափոխել են «Նորք»-ի ինֆեկցիոն հիվանդանոց
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ կասկածվող «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին Կենտրոն և Նորք Մարաշի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել են Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, այս մասին հայտնում են Shabat.am-ի աղբյուրները:
Մերի Մարգարյանի եղբոր խոսքով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, 2 օր անց նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաև ծննդկանի նորածին դուստրը:
Լուսանկարները՝ Shabat.am-ի ֆոտոշարքում