ՏԿԱԻՆ պարզաբանումը. Նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը ոչ թե կողաշրջվել է, այլ հայտնվել է արգելափակման մեջ

Այսօր «Առաջին լրատվական»-ը հրապարակել էր, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին 60 նորակոչիկ տեղափողող ավտոբուս է կողաշրջվել, սակայն ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից մեզ պարզաբանեցին Նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը ոչ թե կողաշրջվել է, այլ հայտնվել է արգելափակման մեջ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել նորակոչիկներ տեղափոխվող «ՊԱԶ» մակնիշի 2 ավտոբուս (60 ուղևոր) և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա (2 ուղևոր):

Նշենք, որ փրկարարները մինչ այդ հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են Սիսիան-Երևան ճանապարհահատվածում «ԶԻԼ-130» մակնիշի 12 ՕՕ 318 պետհամարանիշի ավտոմեքենան, որը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. տուժածներ չկան: