Ճապոնիայում առատ ձյան պատճառով 166 չվերթ է չեղարկվել
Ճապոնական ավիաընկերությունները առատ ձյան պատճառով 166 չվերթ են չեղարկել: 7 ավիափոխադրող չեղարկել են երկրի դեպի հարավարեւելյան շրջաններ պլանավորած թռիչքները:
Մասնավորապես չեղարկվել են դեպի Սիկոկու եւ Կյուսյու կղզիներ չվերթները, հայտնում է RIA Novosti-ն: Նագասակի քաղաքում ձյան շերտը կազմում է 8 սմ, իսկ Կագոսիմայում՝ 8 սմ: Հոնսյու կղզում եւ Հիրոսիմայի պրեֆեկտուրայում մեկ օրում 74 սմ ձյուն է տեղացել:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ ձյան տեղումները շարունակվելու են մինչեւ երկուշաբթի:
Աղբյուրը`news.am