ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է 18-ի

Ձնաբքի հետ կապված միջադեպերում մահացածների թիվն ԱՄՆ-ում հասել է 18-ի, հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հայտնի էր 13 զոհի մասին: Շաբաթ օրվա երկրորդ կեսին երեք մարդ է մահացել Նյու Յորքում ձյան մաքրման հետ կապված միջադեպերում, ևս երկուսը մահացել են Վիրջինիայում գերսառեցումից:

Ձնաբքի ճանապարհին է հայտնվել ԱՄՆ-ի մինչև 90 միլիոն բնակիչ: 11 նահանգներում իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն, ընդ որում Վաշինգտոնում դադարեցվել է տրանսպորտային հաղորդակցությունը, իսկ Նյու Յորքում արգելել են ավտոմեքենաներին երթևեկել փողոցով: ԱՄՆ մայրաքաղաքի, Նյու Ջերսիի և Նյու Յորքի իշխանությունները կոչ են արել բնակիչներին դուրս չգալ փողոց:

Ներկա դրությամբ մեկուկես օր ձյան տեղումներից հետո մի շարք շրջաններում գրանցվել է մինչև 70 սանտիմետր ձյուն: Մի շարք նահանգներում մոտ 200 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:

 

 

 

 

Աղբյուրը`tert.am