Շուշանիկ Բախշյանին ազատ են արձակել
«Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին ազատ են արձակել: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Նա նշեց, որ Բախշյանին իրավաբանորեն ազատ են արձակել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշումով
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեից ավելի վաղ տեղեկացրել էին, որ եթե շուտ կատարվեր ծննդալուծում, Մերի Մարգարյանի և նորածնի փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ:
Աղբյուրը` yerkir.am