13 տարի առաջ Երևանում սպանություն կատարած և միջազգային հետախուզման մեջ գտնվող հետախուզվողը հայտնաբերվեց. նրան տեղափոխում են Հայաստան
Բաժիններ 13 տարի առաջ Երևանում սպանություն կատարած և միջազգային հետախուզման մեջ գտնվող հետախուզվողը հայտնաբերվեց. նրան տեղափոխում են Հայաստան Կարդացվել է 8 անգամ ՏարածելՏպել12:42 | Հունվար 23 2016 ArmLur.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ 2003 թ. հունվարի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Կողբացու փողոցի թիվ 53 շենքի դիմաց «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակոց արձակվեց:
Կրակողի նպատակը «Վազ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մկրչյանին սպանելն էր: Դեպքի հաջորդ օրը վերջինս, ստացած հրազենային վնասվածքից, հիվանդանոցում մահանում է: Ձեռնարկված միջոցառումներով ոստիկանները պարզեցին կրակողի ինքնությունը՝ 1982 թ. ծնված Արմեն Ավետիսյան: Նրան հայտնաբերել և քրեական պատասխանատվության ներկայացնել չհաջողվեց: Ավետիսյանի նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում և օպերատիվ-հետախուզական ու որոնողական լայնածավալ միջոցառումները շարունակվեցին:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քրեական հետախուզության գլխավոր վարչություններ, Հայաստանի և Իսպանիայի Թագավորության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների համագործակցությունը տվեց ցանկալի արդյունքը: 2015 թ. ապրիլի 21-ին Արմեն Ավետիսյանը Իսպանիայում հայտնաբերվեց և կանավորվեց, իսկ 2016 թ. հունվարի 22-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխվեց Հայաստան և փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին:
Աղբյուրը` http://armlur.am/474804/