«Հայկական ժամանակ». Գրիպից առաջացած բարդությունների պատճառով հոսպիտալացված հիվանդներից պահանջում են վճարել բուժման համար
«Թերթը երեկ ահազանգ է ստացել, որ գրիպից առաջացած բարդությունների պատճառով հոսպիտալացված հիվանդներից պահանջում են վճարել բուժման համար։ Այնինչ այս ամսվա ընթացքում քանիցս հայտարարվել է, որ դա պետք է լինի անվճար։
Առողջապահության նախարարությունը, որն ամեն կերպ փորձում Էր կանխել հանրապետությունում մոլեգնող մահաբեր H1N1 վարակի Էլ ավելի տարածումը, վերջին անգամ հունվարի 14-ին Էր հայտարարել, որ գրիպի հետեւանքով անհրաժեշտ ստացիոնար բուժումը բոլոր սոցիալական եւ տարիքային խմբերի համար կլինի անվճար։
Այսինքն՝ դրա դիմաց կփոխհատուցի պետությունը։ Բայց արդեն երեկ առողջապահության նախարարությունից մեր թղթակցին պատասխանել են, որ նախարարի համապատասխան հրամանը վերաբերում Էր հունվարի 1-ից մինչեւ 20-նն ընկած ժամանակահատվածին, երբ վարակի տարածումը գտնվում Էր գագաթնակետին։
Հունվարի 20-ից հետո, վւաստորեն. մարդիկ կամ պետք է վճարեն, կամ գումար չունենալով՜ տարածեն վարակն ու նաեւ վտանգեն իրենց կյանքը։ Մեր խմբագրության ահագանգած քաղաքացուց պահանջել են վճարել 170 հագար դրամ»,–գրում է թերթը։
Աղբյուրը` orer.am