«Ժամանակ». Քըրք Քըրքորյանի կտակը գաղտնիության պայմաններում չի պահվում

« Վերջին շրջանում հայկական մամուլում տարբեր հրապարակումներ եղան հայտնի բարերար և գործարար Քըրք Քըրքորյանի մահվանից հետո թողած կտակի վերաբերյալ։
«Լինսի» հիմնադրամի նախկին տնօրեն, «Կալիֆոռնիա Կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը երեկ հայտարարել Է, որ մեծ բարերարի կտակը գաղտնիության պայմաններում չի պահվում։ «Իր ամբողջ հարստությունը թողել Է բարեսիրության/բարեգործության համար՝ առանց նշելու որևէ հատուկ անուն, թե կոնկրետ որ բարեգործական միության համար։

Բայց, անշուշտ, կտակարարը կա, սակայն դեռևս վաղ է, օրինական հարցեր կան լուծելու, նաև շահաբաժինները պետք է վաճառվեն, դրա համար ժամանակ կպահանջվի, և երբ որ հարմար ժամանակը գա, հավանաբար 1 տարի հետո, կտակարարը կորոշի, թե որ բարեսիրական/բարեգործական ընկերությանը ինչ պետք է բաժին հանվի և ինչ ծրագրի իրականացման համար», — ասել է Սասունյանը։
Հարութ Սասունյանը, որը նախկինում ղեկավարել է «Լինսի» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված աշխատանքները, նշել է, որ խոսքը վերաբերում է ոչ թե նախկին ծրագրերի շարունակությանը, այլ նորերի մեկնարկին։ Քըրք Քըրքորյանը երկար տարիներ շարունակ «Լինսի» հիմնադրամի միջոցով հովանավորել է բազմաթիվ ծրագրեր Հայաստանում, Սփյուռքում։ Նա օգնել է նաև մեծ թվով՝ ոչ հայկական կազմակերպությունների։

Բազմաթիվ բարեգործական ծրագրեր են իրականացվել նաև Միացյալ Նահանգների հայկական հիմնադրամի միջոցով։
«Նոյեմբերի վերջին Միացյալ հայկական հիմնադրամը փակվեց՝ վարչության ցանկության և որոշման համաձայն։ Միացյալ հայկական հիմնադրամը, որի հիմնադիրն եմ և 26 տարի նախագահել եմ, Հայաստան է աաքել 20 միլիոն դոլարի հումանիտար օգնություն՝ թե՛ ծովային ճանապարհով, թե՛ օդանավերով։

Այդ աշխատանքը դադարեցվեց նոյեմբերի 30-ին՝ վարչության որոշմամբ։ Եվ քանի որ մեր ժողովուրդը տակավին այսպիսի օգնության կարիք ունի, ես դեկտեմբերի 1-ին բացել եմ նոր հիմնադրան՝ «Հայաստան– Արցախ» անվամբ»,–գրում է թերթը։

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը`orer.am