«Չորրորդ իշխանություն». Ամանորի տոներից առաջ Վահան Բաբայանը ցանկացել է հրաժարական տալ իր պաշտոնից ու դուրս գալ ԲՀԿ-ից, բայց մտափոխվել է
«Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, ամանորի տոներից առաջ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը ցանկացել է հրաժարական տալ իր պաշտոնից, նաև՝ դուրս գալ այդ կուսակցությունից։
Ըստ «ՉԻ» աղբյուրների, նա այդ քայլին է գնացել կուսակցության ներսում տարաձայնությունների պատճառով։ Սակայն Վ.Բաբայանը նույնքան արագ փոխել է իր որոշումն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջեւ կոալիցիա կազմելու հեռանկար է նշմարվում։ Իշխանության ներսում տեղ զրավելու հեռանկարը Բաբայանին միանգամից մոռացության է տվել նեղացվածությունը»,–գրում է թերթը։
Աղբյուրը`tert.am