Australian Open. Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ 4-րդ փուլ. նրա հաջորդ հավանական մրցակիցը Սերենա Ուիլյամսն է
Աշխարհի 58-րդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ փուլում հաղթեց ղազախստանցի Յուլիա Պուտինցևային` 6:3, 6:4: 4-րդ փուլ դուրս գալու համար հայազգի թենիսիստից պահանջվեց 1 ժամ 38 րոպե: Նշենք, որ Գասպարյանն առաջին անգամ է հանդես գալիս Australian Open-ում, իսկ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում երկու անգամ մասնակցելով, դեռ ոչ մի անգամ չէր հաղթահարել 1-ին փուլի արգելքը:
Այժմ 1/8 եզրափակիչում Գասպարյանի մրցակիցը կլինի աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամս – Դարյա Կասատկինա (Ռուսաստան) զույգի հաղթողը: Ավելացված.Սերենա Ուիլյամս – Դարյա Կասատկինա մրցամարտն ավարտվեց. 6:1, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի թիվ 1 ռակետը:
Աղբյուրը`© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/01/22/75214/