Երբ բժիշկներն են բռնություն գործադրում. 30-ամյա, Գոռը լինելով զորամասի բժիշկը, բռնություն է գործադրել Աղալարյանի նկատմամբ
30-ամյա Գոռ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով N զորամասում և հանդիսանալով բժիշկ-մասնագետ, վիճաբանության մեջ է մտել Ա. Աղալարյանի հետ և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Աղբյուրը` © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/01/22/75198/