Պան Գի Մունը Դավութօղլուի հետ քննարկել է տարածաշրջանում իրավիճակը

ban_ki-moon_davutoglu_210116

 

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային ջանքերը։ Հանդիպումը կայացել է շվեյցարական Դավոսում, որտեղ անցկացվում է Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ փոխանցում է Anadolu գործակալությունը։

Կողմերը նաև ուշադրություն են դարձրել կիպրական հարցի կարգավորմանը և կարծիքներ փոխանակել «Թուրքիայում և տարածաշրջանում իրադարձությունների զարգացման» վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել Թուրքիային առաջին Համաշխարհային մարդասիրական ֆորումի նախապատրաստման համար, որը կանցկացվի մայիսին՝ Ստամբուլում։