Նոր պատմական ռեկորդ. մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը հատել է 85 ռուբլու շեմը, եվրոյինը՝ 93
Մոսկովյան բորսայում աճուրդի ժամանակ դոլարի փոխարժեքը հատել է 85 ռուբլու շեմը՝ թարմացնելով պատմական առավելագույն ցուցանիշը, եվրոյի փոխարժեքը հատել է 93 ռուբլու շեմը՝ թարմացնելով 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշը, գրում է «Взгляд»-ը:
Դոլարի փոխարժեքը մոսկովյան ժամանակով ժամը 12.08-ի դրությամբ ավելացել է 4.39 ռուբլով՝ մինչև 85.79 ռուբլի, իսկ եվրոյինը 4.8 ռուբլով՝ մինչև 93.45 ռուբլի։
Այսօր ավելի վաղ դոլարի փոխարժեքը թարմացրել էր պատմական առավելագույնը և հատել 84 ռուբլու շեմը, եվրոյի փոխարժեքը հասել էր 92 ռուբլու՝ թարմացնելով 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշը:
Ռուբլին նվազում է նավթի գների անկման ֆոնին։
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան աճուրդների ժամանակ կայուն են մնում։
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ը կանխատեսել է, որ 2016 թվականին նավթի գինը կշարունակի անկումը, տարվա արդյունքներով միջին գինը կկազմի 51 դոլար Brent ապրանքանիշի նավթի 1 բարելի համար:
Աղբյուրը`http://www.tert.am/