Ավտոտեխսպասարկման կետում բռնկված հրդեհից վարորդն այրվածքներ է ստացել դեմքի եւ ձեռքերի շրջանում

Երեւանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում երեկ՝ հունվարի 20-ին, բռնկված հրդեհի հետեւանքով վնասվածքներ ստացած 21-ամյա երիտասարդի վիճակը միջին ծանրության է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքից:

Նրանց փոխանցմամբ՝ վարորդն այրվածքներ է ստացել ձեռքերի եւ դեմքի շրջանում:

Ըստ ՏԿԱԻՆ ծառայության՝ հունվարի 20-ին ժամը 21.30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երեւանի Արտաշատի խճուղու 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկան կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.49-ին, մարվել՝ 21.53-ին: Ամբողջությամբ ջերմահարվել է ավտոտեխսպասարկման կետի կախովի առաստաղը (մոտ 54 քմ), հորանում (մոտ 5 քմ տարածքում) այրվել է ավտոմեքենայի յուղ եւ ներսում կայանված «Mitsubishi Chariot» մակնիշի 26 UU 845 պ/հ (վարորդ Մ.Գ., ծնվ. 1974 թ.) ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Վ.-ը (ծնվ. 1994 թ.), տարբեր աստիճանի այրվածքներով, տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց:

 

 

 

Աղբյուրը` http://news.am/arm/news/307377.html