Հունվարի 25-ին ՀՀ տարածքում ամենուրեք ձյուն է սպասվում

Հանրապետության տարածքում hունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 25-ին ամենուրեք` ձյուն:

 

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, քամին կլինի հարավ-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 24-25-ին` հատկապես ցերեկը, կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-25-ին սպասվում են տեղումներ:

Երևանի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան`   10.50C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      -29.50C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`   -3.20C

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/01/21/weather/1905849