«Ժողովուրդ». ՀՀ հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնում կնշանակվի Արման Սաղաթելյանը

timthumb (1)

 

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնում կնշանակվի Սերժ Սարգսյանի մամուլի նախկին քարտուղար Արման Սաղաթելյանը։ Ըստ լուրերի՝ Սաղաթելյանի նշանակման քաղաքական որոշումն արդեն կայացված է, և նա այս օրերին զբաղված է նոր պաշտոնի հետ կապված տեխնիկական խնդիրների լուծմամբ։ Ենթադրվում է, որ Հանրային ռադիոյի նոր տնօրենի նշանակման մասին կհայտարարվի փետրվարի սկզբին։

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը թափուր է նախկին տնօրենի՝ Արմեն Ամիրյաևի՝ անցած տարվա դեկտեմբերի 8-ին ներկայացրած հրաժարականից հետո։ Վերջինս հետագայում նշանակվեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնում։ Նշենք նաև, որ Արման Սաղաթելյանը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից հրաժարվեց անցած տարվա հուլիսի 18-ին։ Նա իր հրաժարականը պատճառաբանել էր մասնավոր սեկտորում աշխատանքի անցնելու ցանկությամբ»,–գրում է թերթը։

 

 

Աղբյուրը`http://orer.am/?p=165370&l=am