Երեխայի ծննդյան միանվագ նպաստը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով
ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այսպիսով, սահմանվել է, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվողթաղման նպաստի, ինչպես նաևկենսաթոշակառուի մահվան պատճառովչվճարված կենսաթոշակի, պատվովճարի,ամենամսյա պարգևավճարի, ծերությաննպաստի, հաշմանդամության նպաստի,կերակրողին կորցնելու դեպքում նպաստի ևսոցիալական ապահովության այլ ծրագրերովնախատեսված դրամական վճարներիգումարները կարող են վճարվել շահառուի` տարածքային բաժին ներկայացված փաստաթղթերիհիման վրա բանկում նրա անվամբ անվճար բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:Ներկայումս վերոնշյալ գումարները գրեթե 95 տոկոսով վճարվում են կանխիկ եղանակով, ինչի համար պետբյուջեից վճարվում է 1 տոկոս միջնորդավճար (ծառայությունների վճար):
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ ուղղակիվճարվող գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Որոշմամբ սահմանվել է նաև, որ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարինլրանալուց հետո՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը: Ընդ որում, ընտանեկան դրամագլխի գումարը ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով տնօրինելու ժամկետը սահմանվում էմինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:
Ընդունված որոշման արդյունքում շուրջ 13500 ընտանիք իրավունք կստանա 2016թ. ընթացքում տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ ամսական 25 000 դրամի չափով:
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է նաև մայրության նպաստը բացառապեսանկանխիկ եղանակով վճարելու վերաբերյալ որոշում:
Աղբյուրը`http://shabat.am/article/22313/22313.html