Կարեն Ճշմարիտյանը գազի գինը նվազեցնելու նախադրյալներ է տեսնում

Եթե ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու նախադրյլաներ չլինեին, ՀՀ կառավարությունը դժվար թե դիմեր ռուսական կողմին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Կառավարությունը դիմել է, և երբ պատասխանը լինի, բոլորս կիմանանք: Աներկբա է, որ էներգակիրների գները  տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն: Կարծում եմ, որ մեր տնտեսվարողների, մանավանդ նրանց համար, ովքեր գազի մեծ սպառողներ են, այդ հնարավորությունը չօգտագործելը սխալ է»,- Արմենպրեսի հաղորմամբ՝ ասաց նախարարը:

Հարցին՝ կա՞ն նախադրյալներ, որ ռուսական կողմը չի մերժի գազի գինը նվազեցնելու հայկական կողմի խնդրանքը՝ Ճշմարիտյանը պատասխանեց. «Նախադրյալներ կան, որ չեն մերժելու, եթե նախադրյալներ չլինեին, կառավարությունը դժվար թե դիմեր»:

 

 

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=165082&l=am