Փոթորիիկի պատճառով վրացական բոլոր նավահանգիստները փակվել են
Ուժեղ փոթորիկի պատճառով երեկ երեկոյից փակվել են Վրաստանի բոլոր երեք նավահանգիստները: Բաթումիի, Փոթիի եւ Կուլեւիի նավահանգիստներում բեռների ընդունումն ու բացթողումը ամբողջովին դադարեցված է: Սեւ ծովի վրացական ափերի մոտ 5բալանոց փոթորիկ է: Երբ փոթորիկի ուժգնությունը նվազի, փոքր նավերին թույլատրվելու է մուտք գործել նավահանգիստ:
Նշենք, որ Հայաստանից արտահանվող կամ Հայաստան ներկրվող բեռների տեղափոխումը հիմնականում իրականացվում է Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստներով: Սա նշանակում է, որ Հայաստանին պատկանող բեռների տեղափոխումը ներկա պահին դադարեցված է:
Աղբյուրը` http://armtimes.com/