Ողբերգական դեպք Երևանում. լոգարանում հայտնաբերվել է 67-ամյա տղամարդու դին, որսորդական հրացանը, իսկ ննջարանում` երկտող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են տանտիրոջ` 67-ամյա Հ. Փ.-ի դին` գլխի մասում հրազենային վնասվածքով: Դիակի վրա հայտնաբերվել է նաև որսորդական հրացան, իսկ ննջարանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է. «Անում եմ գիտակցորեն, ոչ ոք մեղավոր չէ: Այլընտրանք չունեմ, քոռանում եմ»: Նշված երկտողը տեղում քննիչ Հակոբ Գևորգյանի կողմից հրացանի հետ առգրավվել է ընթերականների ներկայությամբ և քննիչ Հ. Գևորգյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` ձեռագրաբանական, մատնադրոշմային, հետքաբանական, ձգաբանական և դիակի դատաբժշկական:

Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածը շրջապատում հարգանք էր վայելում: Լինելով լավ արհեստավոր, գրեթե բոլոր հարևաններին իր արհեստով օգնում էր. «Զարմանում ու ցավ ենք ապրում, թե ինչու այսպես եղավ»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

Աղբյուրը` © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/01/19/74993/

 

timthumb 3b8593963fee9d4b6897512fb711d4f1 7ac2c307ae04978988bbdf3d6b0c7e21 97c7a4eb9b23f760b3a184371f264e6a 3074a5e99883b9cf3f895e7755d18539 8216c4c83b7006857aa25f367d97198f 0477898c42bd9d1b374cc72c1cbdb7b3 7472958e1dd4f82c4c6ee48dd1785763 4813171866ef3e4b1a23639969477335 b9d88952fb2ec758fd128386ccb89d6b