Կան փակ ճանապարհներ. Դիլիջանում մերկասառույց է, Վայոց Ձորում ձյուն է տեղում, Սյունիքում բուք է

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Գորայք-Սառնակունք, Ծովակ-Աղբրաձոր, Այրք-Ներքին Շորժա, Այրք-Վերին-Շորժա ավտոճանապարհները եւ Տիգրանաշենի ոլորանները:

Դժվարանցանելի են Վեդի-Լուսաշող, Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն, Ջրաշեն-Ծիլքար, Վարդենիս-Այրք ավտոճանապարհները:

Նիգավանի եւ Լեռնապարի տարածաշրջաններում, Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին առկա է մերկասառույց, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Վայոց Ձորի մարզում ձյուն է տեղում, Սարավան-Գորայք-Սառնակունք, Երեւան-Մեղրի (Մեղրու սար կոչվող հատված, 337-340 կմ-ին) ) ավտոճանապարհներին բուք է, առկա է վատ տեսանելիություն:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետեւանքով նշված ավտոճանապարհը փակ է: Մինչ երթեւեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

 

 

Աղբյուրը` http://news.am/