«Ժողովուրդ». Քըրք Քրքորյանի կտակն իրագործելու համար հատուկ գրասենյակ է բացվել

««Ժողովուրդ-ը երեկ տեղեկացրել էր, որ օրերս գաղտնիության պայմաններում բացվել է անցած տարվա հունիսի 16-ին մահացած ամերիկահայ գործարար, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։ Ինչպես արդեն հայտնել Էինք՝ բարերարն իր ունեցվածքը կտակել Է բարեգործությանը։ «Ժողովուրդ»– ը պարզեց, որ Քրքորյանի կտակն իրագործելու նպատակով ԱՄՆ-ում հատուկ գրասենյակ է բացվել, որում ներգրավված են բազմաթիվ իրավաբաններ և տնտեսագետներ։

Նրանք առաջիկա ամիսներին մեկ առ մեկ պետք Է վեր հանեն, թե Քրքորյանն իր 98 տարվա կյանքի ընթացքում ինչպիսի բարեգործություն Է կատարել, որպեսզի ունեցվածքից ստացված միջոցների հաշվին այն կրկնեն, ինչպես նշված Է մեծ բարերարի կտակում»,–գրում է թերթը։

 

Աղբյուրը` http://www.tert.am/