Եթե Ձեր ավտոմեքենան մինչև 2013 թվականի արտադրության է
Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը: Այսինքն, եթե Ձեր տրանսպորտային միջոցը ներկայումս` 2016 թվականին, հանդիսանում է ավելի քան երեք տարվա (մինչև 2013 թվականի) արտադրության, ապա Ձեր գույքահարկի գումարը համապատասխանաբար յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով։ Իրավաբան.net
Աղբյուրը` http://iravaban.net/113761.html
© iravaban.net