Ճանապարհային ոստիկանությունն այսօրվանից սկսելու է տուգանել

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօրվանից ոստիկանությունն սկսելու է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերը հայտնաբերելու և վարչական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
Հաշվի առնելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների (հատկապես՝ վրաերթերի) զգալի մասի դեպքում դրանց առաջացմանը նպաստում են տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով), կրկին անգամ հորդորում ենք բոլոր վարորդներին իրենց տրանսպորտային միջոցների առջևի հողմապակու թաղանթն ապամոնտաժել»,-հայտարարում է Ճանապարհային ոստիկանությունը՝ նաև հիշեցնելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի՝ 30.000 դրամի չափով:

 

 

Աղբյուրը` Haynews.am