Թբիլիսիում գրանցվել է խոզի գրիպից մահացության առաջին դեպքը
Թբիլիսիում գրանցվել է այս տարվա ընթացքում խոզի գրիպից մահացության առաջին դեպքը, հայտնել են Վրաստանի հանրային առողջության և հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնից, փոխանցում է rosbalt.ru-ն:
Կենտրոնի տվյալներով` վիրուսից մահացել է 39-ամյա տղամարդ, ով Թբիլիսի է տեղափոխվել Արևմտյան Վրաստանից:
Այնուամենայնիվ, մասնագետների համաձայն, համաճարակի սպառնալիք Վրաստանում դեռ չկա։
«Մենք հիվանդացության աճ ենք ակնկալում փետրվարին, սակայն ոչ այնքան, որ մոտենանք համաճարակի սահմանին»,- նշել են բժիշկները:
Մինչ օրս երկրում H1N1 վիրուսից մահացել է 39 մարդ:
Աղբյուրը` tert.am