Հիլարի Քլինթոնն իր հարաբերությունները Պուտինի հետ «հետաքրքիր» է որակել
ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունից երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնը դեմոկրատ թեկնածուների հեռուստաբանավեճի ընթացքում չի բացառել Ռուսաստանի հետ հարաբերություններում «վերբեռնումը»՝ կախված այն բանից, թե դրա դիմաց ինչ կստանա Միացյալ Նահանգները, տեղեկացնում է NBC News.
Նրան հարցրել են, թե արդյոք պատրա՞ստ է սեղմել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները «վերբեռնելու» կոճակը, ինչպես դա տեղի ունեցավ 2009 թվականին: «Դա կախված է այն հանգամանքից, թե դրանից ինչ կստանամ ես»,-ասել է նախկին պետքարտուղարը:
Քլինթոնը հիշեցրել է, որ այդ ժամանակ ԱՄՆ-ն կարողացել է Ռուսաստանից թույլտվություն ստանալ Աֆղանստանից ռազմական բեռները ՌԴ տարածքով անցկացնելու վերաբերյալ, կնքել է միջուկային զենքը սահմանափակող համաձայնագիրն ու նաև ստացել Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման համաձայնությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունները նա «հետաքրքիր» է որակել: Նրա խոսքով՝ դրանք «բարդ գործնական հարաբերություններ էին», որոնցում պետք էր մշտապես պնդել սեփական դիրքորոշումն ու շահերը:
Աղբյուրը` tert.am