ՀՐԱՏԱՊ.Ոստիկանությունը կադրեր է հրապարակել Գյումրիում տեղի ունեցած սպանության վայրից /վիդեո/

Սպանվել են 6 հոգի

Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի վայրից:
Տեսանյութում հստակ երեւում է, որ ընտանիքի անդամներին սպանել են անկողիններում:
Նշենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։
Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան: