Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուներն սկսել են թռիչքներ կատարել ՄիԳ-29 ինքնաթիռներով

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի երիտասարդ օդաչուները Հայաստանի Էրեբունի ավիաբազայում ՄիԳ-29 կործանիչներով թռիչքներ են կատարում բարդ օդերեւութաբանական պայմաններում եւ մեծ բարձրություններում: Այդ մասին Արմենպրեսին տեղեկացրել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
«Երիտասարդ օդաչուների կողմից թռիչքների կատարման առանձնահատկությունը կործանիչների սահմանափակ վերթիռային գոտին Է եւ վայրԷջքը պետական սահմանին մոտ գտնվող պայմաններում: Թռիչքների անցկացման օրերին օդաչուները կկատարեն մինչեւ 30 թռիչք՝ ավելի քան 10 ժամ ընդհանուր թռիչքաժամով»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ սկզբնական թռիչքների ընթացքում օդաչուները կյուրացնեն վերթիռի եւ վայրԷջքի նորմատիվները, օդանավավարում կիրականացնեն լեռնային տեղանքում առաջադրված երթուղիներով:
Նաեւ հաղորդվում Է, որ ՄիԳ-29 կործանիչների օդաչուները սկզբնական անհատական պատրաստության ավարտից հետո փետրվարի կեսերին ձեռնամուխ կլինեն լեռնային տեղանքում անհատական կարգով եւ օղակների կազմում պարզ եւ բարդ օդանավավարման կատարելագործմանը:

 

 

 

Աղբյուրը`orer.am