«Հրապարակ». Գործադիրում կրճատումներ են սպասվում

«Ի կատարումն կառավարությունում օպտիմալացման, կադրային տեղաշարժերի ու կառուցվածքային փոփոխությունների մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարեվերջյան խոստման, գործընթացը մեկնարկել է։ ՀՀ գործադիր իշխանության համակարգում գործող տեսչություններին իրենց աշխատակազմը կրճատելու գրություններ են ուղարկվել։

 

Ներկայումս մոտ երկու տասնյակ տեսչություն կա, որոնք բոլորն ունեն պետեր, տեղակալներ, ուռճացված աշխատակազմեր։ Կառավարությունն առաջարկել է ներկայացնել ավելորդ՝ կրճատման ենթակա հաստիքացուցակ։ Այնպես որ, տեսչություններում տարին դեռ չմեկնարկած, ահուդողով են աշխատանքի գնում՝ պատրաստ լինելով կրճատումներին»,–գրում է թերթը։

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=163525&l=am