Արագածոտնի մարզում կորած քաղաքացին գտնվել է

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 00.50-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 14-ի ժամը 22.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Ջ. Ն.-ն տնից դուրս է եկել դեպի Գեղաձոր գյուղ եւ տեղ չի հասել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ երկու ձնագնաց:

Հրշեջ-փրկարարները եւ ոստիկանները Ծաղկահովիտ գյուղի դաշտերում գտել են Ջ. Ն.-ին եւ վերջինիս տեղափոխել Արագած գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատ:

 

 

 

Աղբյուրը` http://news.am/arm/news/306370.html