Բուք, մառախուղ ու ձյուն Հայաստանի ճանապարհներին
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը (առկա է բուք) եւ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետեւանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթեւեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Ծիլքար ավտոճանապարհները, Շիրակի մարզի Անիի եւ Արթիկի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:
Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի Մեղրիի սարում, Սյունիքի մարզի, Գորիս, Սիսիան, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սեւան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերում ձյուն է տեղում:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է (բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ: