Հանրապետությունում առաջիկա 5 օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում hունվարի 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև, անձրև:

 

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 14-ին առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով, 15-ի ցերեկը և 16-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում հունվարի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը սպասվում է ձնախառն անձրև:

Երևանի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան`    10.00C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       -26.20C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`   -3.30C

 

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/