Հայ երգի թագուհին 90 տարեկան է /վիդեո/

Հայ ժողովրդական երգի թագուհի Օֆելյա Համաբարձումյանը 90 տարեկան է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: “Տասնամյակներ շարունակ Դուք եղել եք ոչ միայն հայ ժողովրդական երգի անզուգական կատարող, այլեւ հայ երգարվեստը բարձրացրել եք նոր մակարդակի:

Ձեր երգով հիացել, ոգեշնչվել ու դաստիարակվել են սերունդներ՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Ձեր բարձր արվեստով նպաստել եք հայ երգի տարածմանն ու հանրահռչակմանը՝ վայելելով համաժողովրդական մեծ սեր:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք եւ ամենայն բարիք”,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: