Արյունոտ տոնածառը. Ավետիսյանների սպանությունից մեկ տարի անց նրանց տանը ոչինչ չի փոխվել (ֆոտոռեպորտաժ)

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունից (ֆոտոռեպորտաժ) մեկ տարի անց գյումրեցի ընտանիքի տանը ոչինչ չի փոխվել: Հարազատները մեկ տարվա ընթացքում այդպես էլ չեն համարձակվել մտնել տուն:

Պատուհանից ուշադիր ներս նայելիս կարելի է տեսնել տոնածառը, որը 2015թ. լուսավոր հույսերով զարդարել էին տան երիտասարդները, պատուհանագոգին՝ փոքրիկ Սերյոժայի խաղալիքները՝ 6 ամսական տղայի, որին բաժին էր ընկել էր ամենադաժան մահը՝ 7 օրվա կենաց-մահու պայքարից հետո:

Տոնածառը դեռ արյունոտ է, ինչպես նաեւ անկողինը, որի մեջ սպանվել են ընտանիքի անդամները:

Ավետիսյանների հետ նույն բակում ապրող բարեկամուհին մեկ տարի առաջ հեռացել է տնից ու բնակվում է քրոջ հետ:

Հարեւանները հնարավորության դեպքում շրջանցում են փակ դարպասը: Ընտանիքի մասին նույնիսկ դրական հիշողությունները հիմա ճնշող են:

Ասես երեկ լիներ, երբ Արմենը  գյուղ գնաց՝ ընկերոջը հյուր, նրանց տանը տեսավ Արաքսյային, սիրահարվեց ու դրանից հետո միայն Արաքսյայից էր խոսում, մինչեւ մի օր վերցրեց ու փախցրեց, բերեց Գյումրի: Առաջնեկին մոր՝ Հասմիկի անունը տվեց, որդուն հոր նման Սերյոժա անվանեց:

Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչների համար անցած տարվա հունվարի 12-ից հետո շատ բան է փոխվել: Առաջվանը չի լինի, քանի դեռ նրանք քնելուց առաջ կրկնակի են ստուգում՝ դռան կողպեքը փակ է, թե ոչ, քանի դեռ դրսից եկող ամեն ձայնից զգոնանում են ու հիշում հունվարի 12-ի ահասարսուռ օրվա մանրամասները:

 

default (2) 1 4 5 6 8.jpeg

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` http://news.am/arm/news/305817.html