Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Արցախում եւ Հայաստանում
Ադրբեջանում այսօր՝ հունվարի 12-ին, գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է նաեւ Արցախում եւ Հայաստանում:
ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանում գրանցված երկրաշարժի ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.230 եւ արեւելյան երկայնության 48.440:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ Ստեփանակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի, Բերձոր քաղաքներում եւ Սյունիքի մարզի Քաջարան եւ Կապան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ:
Աղբյուրը`http://news.am/arm/news/305830.html