Այսօր Շնորհակալության միջազգային օրն է
Հունվարի 11-ը Շնորհակալության համաշխարհային օրն է: Այս տոնը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից: Հունվարի 11-ին յուրաքանչյուր ոք պետք է արտաբերի «շնորհակալություն» բառը 100 և ավելի անգամ:
Մարդիկ շնորհակալական խոսքեր են ասում իրենց հարազատներին, մտերիմներին, ընկերներին։
Հոգեբանների համոզմամբ՝ երախտագիտություն արտահայտելու խոսքը «բանավոր շոյանք» է. այն ունակ է ջերմություն հաղորդել, փոխել մարդկային փոխհարաբերությունները:
Ըստ վարկածի` Շնորհակալության միջազգային օր ունենալու մտահղացումն առաջացել է հուշանվերներ պատրաստող ընկերությունների մոտ, որոնք ցանկացել են նման կերպ ավելացնել վաճառքի ծավալները։