ՀՀ տարածքում դեռևս կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է:

Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային): Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները: Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում, Եղեգնաձոր-Ելփին, Վայք-«Զանգեր», «Զանգեր»-Սիսիան, Գորիս-Սիսիան (10-15 կմ) ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Իրավաբան.net

Աղբյուրը ՝ http://iravaban.net/113188.html