Արցախում զոհված Արամայիս Ոսկանյանը Գավառ քաղաքից էր

image image image image

 

Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում ստացախ ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից էր:

Արամայիսը սովորում էր Երեւանի Պետական ագրարային համալսարանում։

Հունվարի 26-ին զոհված զինծառայողը կդառնար 20 տարեկան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանոււ թյան տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

Աղբյուրը` news.am