Հայկական զինուժը ոչինչ անպատասխան չի թողնի. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական զինուժը ոչինչ անպատասխան չի թողնի. Արծրուն Հովհաննիսյան
16:04 • 10.01.16

Ադրբեջանական կողմը կրկին սրում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Արցախի ուղղությամբ ադրբեջանական դիպուկահարի արձակած կրակոցից հայ զինծառայող է զոհվել, և ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի իշխանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ հայտարարել է. «Հակառակորդը կրկին սրում է որոշակի կայունացման միտումներ ունեցող իրավիճակը՝ օգտագործելով դիպուկահար կրակ: ԼՂՀ-ում զոհ ունենք, ցավակցում ու զորակցում ենք Արամայիս Յուրիկի Ոսկանյանի ընտանիքին ու հարազատներին: Հայկական Զինված ուժերը ոչինչ անպատասխան չեն թողնի ու կրկին անգամ «զինված դիմակայության» աստիճանի բարձրացման և հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա»:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:

 

 

 

Աղբյուրը` tert.am