Բացվել է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված լայնածավալ աշխատանքներից հետո բացվել է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Աղբյուրը` tert.am