Հունվարի 9-ը պատմության մեջ նշանավորվել է տարբեր իրադարձություններով
Հունվարի 9-ը պատմության մեջ նշանավորվել է տարբեր իրադարձություններով:
Մասնավորապես. 2007 թ.-ին Apple Inc ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց iPhone-ը:
1996 թ. հունվարի 9-ին ռուս — չեչենական առաջին պատերազմի ժամանակ չեչեն գրոհայինները Դաղստանի Կիզլյար քաղաքում գերի վերցրեցին մոտ 3700 բնակչի:
1792 թ. հունվարի 9-ին Յասսինյան հաշտության պայմանագրով ավարտվեց 1787-1792 թթ. ռուս-թուրքական պատերազմը:
1908 թ. հունվարի 9-ին ծնվել է ֆրանսիացի կին գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս, Ժան Պոլ Սարտրի կյանքի ընկերուհի Սիմոնա դե Բովուարը:
Տվյալները՝ ազատ էլեկտրոնային հանրագիտարանի։