Կոտայքում բացահայտվել է ծանր հանցագործությունը. ՀՀ ոստիկանություն

Հունվարի 6-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել Բալահովիտ գյուղի քարի արտադրամասին կից տնակում` անկողնում, 1950 թ. ծնված Սամվել Մելիքսեթյանի դիակը հայտնաբերելու մասին (գլխի, դեմքի և ձեռքերի շրջաններում առկա են եղել քերծվածքներ և քթոսկրի կոտրվածք). տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները ծավալուն աշխատանքներ կատարեցին հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 8-ին պարզվել է, որ Ս. Մելիքսեթյանին ծեծել և մարմնական վնասվածքներ է պատճառել նույն գյուղի քարի արտադրամասի պահակատանն աշխատող և նույն արտադրամասի պահակ, 1957 թ. ծնված Գագիկ Հովհաննիսյանը:

Գ. Հովհաննիսյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն:

 

 

 

 

 

 

Աղբյուրը` tert.am