Նորից վատ լուր. Ի՞նչ եղանակ է սպասվում
Նորից վատ լուր. Ինչ եղանակ է սպասվում: Եղանակային վայրիվերումներ. օդի ջերմաստիճանը կրկին կնվազի
Հունվարի 13-ից սկսած հանրապետություն կթափանցեն հարավ-արեւմտյան տաք օդային հոսանքներ, որից հետո օդի ջերմաստիճանի կրկին կբարձրանա: Այս մասին ասաց ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Սակայն մինչ այդ` հունվարի 10-11-ը ջերմաստիճանի նվազում է սպասվում։ Առաջիկա երկու օրերի ընթացքում ողջ հանրապետությունը գտնվում է ցիկլոնի ազդեցության տակ, սպասվում է ձյուն, առանձին մարզերում տեղումներ անձրեւի տեսքով: Հունվարի 10-ից մինչեւ հունվարի 11-ը ջերմաստիճանի նվազում է սպասվում հանրապետության առանձին հատվածներում, մայրաքաղաքում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:
Աղբյուրը` http://hartak.am/arm/n-52733#sthash.daIM1vJm.dpuf