Հունվարի 8-ից մինչև 30-ը դադարեցվում են Աբովյան քաղաքի նախադպրոցական և արտադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով նախորդ տարիներին սեզոնային վիրուսային համաճարակների` երեխաների առողջությանը պատճառած վնասները, հաշվի առնելով եղանակային անբարենպաստ զարգացումները, սեզոնային վիրուսային համաճարակները կանխարգելելու նպատակով. 2016 թվականի հունվարի 8-ից մինչև 30-ը դադարեցնել Աբովյան քաղաքի նախադպրոցական և արտադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը՝ բացառությամբ Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության: