Աշխարհն արձագանքել է Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբի փորձարկմանը

Աշխարհն արձագանքել է Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբի փորձարկմանը
16:27 • 06.01.16

Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Մոսկվան դատապարտում է Փհենյանի կողմից ջրածնային ռումբի փորձարկումը: Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ դա կարող է վատթարացնել դրությունը Կորեական թերակղզում:

France Presse-ը հայտնում է, որ Ռուսաստանը սա «միջազգային իրավունքի սարսափելի խախտում» է որակել:

Ըստ համաշխարհային ԶԼՄ-ներին՝ հնարավոր է՝ ԱՄՆ-ն տեղյակ է եղել Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբ փորձարկելու ծրագրերին:

Associated Press-ը հայտնում է Եվրամիության գնահատականը կատարվածին: Ըստ կառույցի՝ Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկումը ՄԱԿ-ի բանաձևերի «կոպտագույն խախտում» է:

ԶԼՄ-ները հայտնում են, որ ՄԱԿ-ում մտադիր են արտակարգ նիստ հրավիրել այս փորձարկման հարցով:

«ՌԻԱ Նովոստի»-ն էլ հայտնի է դարձել, որ Ճապոնիան ու Չինաստանը մտադիր են պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ:

Այսօր հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբ է փորձարկվել՝ ըստ Sky News-ի 5,000 անգամ ավելի ուժեղ, քան Հիրոսիմայի վրա գցված ատոմային ռումբը:

 

 

Աղբյուրը`tert.am