Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում հունվարի 6-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Քամին՝ արեւմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 6-7-ին աստիճանաբար կբարձրանա. ցերեկը՝ 2-4, գիշերը՝ 4-6 աստիճանով։
Նշենք նաեւ, որ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 6-ին սպասվում է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի -7-9, ցերեկը՝ -1-3 աստիճան:
Շրջաններում օդի ջերմաստիճանը.
Շիրակում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -4-9,
Կոտայքում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -4-9,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -4-9,
Լոռիում՝ գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2-7,
Տավուշում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -4-9,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -2-5,
Արմավիրում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -2-5,
Արարատում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -2-5,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -4-9,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -2-5,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0-3,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2-5,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1-5, ցերեկը՝ -1+2։
Աղբյուրը` http://news.am/