8-րդ հարկից ընկած աղջիկը տեղափոխվում է հիվանդասենյակ. ՀՀ ԱՆ

ԱՆՀունվարի 3-ի երեկոյան Հերացի համալսարանական կլինիկա է հոսպիտալացվել 8-րդ հարկից վայր ընկած  երիտասարդ աղջիկ, ծանր վիճակում` բազմակի կոտրվածքներով,  ոսկրաբեկորներով  վնասված ողնուղեղով։ Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր   հետազոտություններից անմիջապես հետո նյարդավիրաբույժներն աղջկան  վիրահատել են. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Վիրահատությունն  անցել է հարթ։ Հետվիրահատական շրջանում աղջկա վիճակը կայունացել  է, պարզ գիտակցության է եկել։ Վերջույթների թուլությունը պայմանավորված է ողնուղեղի վնասվածքով։
Հիվանդն այսօր կտեղափոխվի նյարդավիրաբուժության բաժանմունք։ Բժիշկների համատեղ ջանքերով  հաջողվեց փրկել 24-ամյա աղջկա կյանքը:

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` tert.am