«Նոր Հայաստան»-ի բոլոր ներկայացուցիչներն ազատ են արձակվել

Նոր Հայաստան» միավորման անդամները, որոնց նախօրեին բերման էին ենթարկել, ազատ են արձակվել: Այս մասին  հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հունվարի 3-ին Ազատության հրապարակից բերման ենթարկված բոլոր 7 քաղաքացիները ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները  բերման էին ենթարկվել Ոստիկանության 4-րդ գումարտակի հրամանատար, հայտնի որպես՝ Հրեշտակապետ, Գեղամ Խաչատրյանի տան մոտ սպառնալիքներ հնչեցնելու համար:
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշով: Ըստ իրավապահ մարմինների`նույն Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

 

 

 

Աղբյուրը` tert.am